«S.O.S. Սևան»-ը ցանկանում է փրկել լիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը երեկ  բողոքի երթ էր կազմակերպել` նպատակ ունենալով պայքարել Ազգային Ժողովի և Կառավարության ընդունած օրենքների դեմ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:

«Բողոքի երթի պատճառը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, և լիճը կսկսի իջնել ու ճահճանալ», – նշեց նա:

Բնապահպանի խոսքով, հաստատվել է նաև Կառավարության մի ծրագիր, ըստ որի Սևանա լճում աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:

Նա նշեց, որ երեկվա երթին մասնակցել է մոտ 60 մարդ, սակայն քայլերթի ընթացքում իրենց հաջողվել է տեղի մարդկանցից 150 ստորագրություն վերցնել` նշված օրենքների դեմ: Նրա խոսքով, ստորագրությունների թիվը գնալով ավելանում է:




Լրահոս