Գազի արտահոսք և հրդեհ՝ Նորաշեն թաղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 25-ին՝ ժամը 19.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Խ. Ա.-ի բնակարանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.49-ին, մարվել` 19.51-ին:




Լրահոս