Շուտով պարզ կլինի Կառավարության կազմի 90 տոկոսը. Հ. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստից առաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին:

Աբրահամյանի խոսքով, նիստից հետո պարզ կլինի Կառավարության կազմի 90 տոկոսը:
Անդրադառնալով Կուտակային կենսաթոշակային համակարգին, նա նշեց, թե երկուշաբթի օրը Ազգային Ժողով ներկայացված նախագիծը կտա բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Նախագծից մանրամասներ նա չցանկացավ հայտնել, միայն կրկին նշեց, որ կուտակային համակարգը պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված:

Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի թեկնածության մասին լրագրողների հարցը զարմացրեց վարչապետին:

«Ինչի տենց բան կա՞», – արձագանքեց նա:

Տիգրան Սարգսյանի թողած ժառանգության, իր և նախորդ վարչապետի տարբերվող գործունեության և կուտակային համակարգի հետագա ճակատագրի մասին և այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի և Խորհրդի նիստերից հետո պարզ կլինի ԱԺ նախագահի թեկնածուի անունը:




Լրահոս