Մնում եմ «Արսենալում». Արսեն Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի հեռանալու ակումբից. հայտնում  է Goal.com-ը։

 «Ես բազմիցս եմ ասել, որ ակումբին խոսք եմ տվել և ցանկանում եմ շարունակել թիմի հետ աշխատանքը։ Դա նշանակում է, որ ես մնում եմ «Արսենալում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Նշենք, որ Վենգերը 1996 թվականից գլխավորում է «Արսենալը», և նրա օրոք թիմը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:




Լրահոս