Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Սուբրամանյամ Ջայշանկարը՝ գրառման մեջ նշելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։























