Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Գիա Գալսկին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, այս ուրբաթ Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանը վճիռ է կայացրել Ռուսաստանի սահմաններից արտաքսել 34-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Զարանդիային, ով քրեական աշխարհում հայտնի է Գիա Գալսկի անվամբ: Մինչ այդ նա կլինի անլեգալ միգրանտների համար նախատեսված հատուկ կացարանում:

ՌԴ ՆԳՆ վարչության աշխատակիցների կողմից  նա ձերբակալվել էր ապրիլի 24-ի գիշերը ` երկրի տարածքում անօրինական գտնվելու համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի իրավապահները նախորդ անգամ հանդիպել էին  Գալսկու հետ 2012թ.-ի ապրիլին, երբ նրան ձերբակալել էին արգելքների փաթեթով հանդերձ, ինչի համար 1 տարվա ազատազրկման էին դատապարտել:




Լրահոս