Հրանտ Բագրատյանն առաջադրեց իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածուների գրանցման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքնաառաջադրվում է:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ առաջադրում է իր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը:

«Շատ լա՛վ, կենացները քաղցրանում են»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն առաջադրում է Գալուստ Սահակյանի թեկնածությունը: 

Սոնա Դավթյան




Լրահոս