Armenian text to speach

Պաղեստինի ներկայացուցիչը հրաժարվել է սեղմել Իսրայելի պատվիրակի ձեռքը․ ի՞նչ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ի կոնգրեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի կոնգրեսում միջադեպ է գրանցվել կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոյի, Պաղեստինի և Իսրայելի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման ժամանակ Ինֆանտինոն փորձել է կողմերի միջև խորհրդանշական հաշտեցում կազմակերպել և կոչ է արել ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներին սեղմել միմյանց ձեռքը։ Սակայն Պաղեստինի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Ջիբրիլ Ռաջուբը հրաժարվել է այդ քայլից և լքել է բեմը՝ հայտարարելով. «Մենք տառապում ենք»։

Ավելի ուշ Ռաջուբը նշել է, որ մտադիր չէ սեղմել «ցեղասպանություն իրականացնող ֆաշիստական կառավարության» ներկայացուցչի ձեռքը։

Պաղեստինյան կողմի ղեկավարը նաև հայտնել է, որ ֆեդերացիան դիմել է Մարզական վճռաբեկ դատարան (CAS)՝ Իսրայելի հավաքականին և իսրայելական ակումբներին միջազգային մրցաշարերից չհեռացնելու որոշման կապակցությամբ։




Լրահոս