ArmLur.am-ին ԱԺ-ի թղթակիցը փոխանցում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ԱԺ ընդմիջման ժամին նստած արտասվել է։
Մեր թղթակիցը փորձել է նիստերի դահլիճի դռների մոտից ֆիքսել պահը, բայց ՔՊ-ական պատգամավորը փորձել է «փախցնել» դեմքը։
Քիչ հետո Ազարյանին է մոտեցել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ով փորձել է օգնել նրան։
Նշենք, որ առավոտյան ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը խիստ նկատողություն է տվել Ջուլիետա Ազարյանին՝ հորդորելով լքել նիստերի դահլիճը դրսում հեռախոսով խոսելու համար։
Ն. Աղասյան






























