Armenian text to speach

«Զանգեզուրի միջանցքն» անպայման կառուցվելու է. Ալիևի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զանգեզուրի միջանցքն» անպայման կառուցվելու է: Այս մասին Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի XXXI էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողությանն ունեցած իր ելույթում, հայտնում են արբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում»,- ասել է Ալիևը:

Հիշեցնելով, որ Արևելք-Արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է՝ երկրի ղեկավարը նշել է.

««Զանգեզուրի միջանցքը», որը դառնալու է Արևելք-Արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կառուցվելու է՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի»։




Լրահոս