Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները դժգոհում են՝ Ռուսաստանից փոխանցվող գումարները չեն կարողանում ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող ռուսական բանկերի քարտերին Ռուսաստանից գումար փոխանցելու հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին ArmLur.am-ին ահազանգում են քաղաքացիները՝ նշելով, որ վերջին օրերին չեն կարողացել Ռուսաստանից գումար ստանալ իրենց քարտերին։

Քաղաքացիների փոխանցմամբ՝ ռուսական բանկերից, մասնավորապես ՎՏԲ-ից, իրենց տեղեկացրել են, որ ներկայումս ռուսական մի շարք բանկեր գտնվում են սանկցիաների տակ, ինչի պատճառով դեպի ռուսական բանկերի քարտեր փոխանցումները սահմանափակված կամ անհնար են դարձել։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ հարազատները Ռուսաստանից գումար են ուղարկել հաշվեհամարի և համապատասխան գաղտնաբառի միջոցով, սակայն գումարը ստանալ չի հաջողվել։ Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաև փոխանցված գումարի վերադարձի գործընթացը, և մինչ օրս հարցը լուծում չի ստացել։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս