Երկու-երեք տարի հետո աշխարհը կկառավարվի արհեստական ինտելեկտի կողմից, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է ռումինացի ընդդիմադիր պատգամավոր Դիանա Շոշոակեն։
«Երկու կամ երեք տարի հետո արհեստական բանականությունը կտիրի աշխարհին, և մենք հիմա դրա մասին ենք խոսում», – ասել է նա՝ ելույթ ունենալով «Մեդիան արհեստական բանականության դարաշրջանում Եվրասիական տարածքում. ինչպես կարող են երկրները գոյատևել տեղեկատվական պատերազմում՝ օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաները» նիստում։
Պատգամավորը հավելել է, որ նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետի շնորհիվ, ամեն ինչ կարելի է գտնել, նույնիսկ իրական ժամանակում տեղի ունեցող զրույցները։
«Դա գործիք է (ինտերնետ, արհեստական բանականություն – խմբ.) մեզ վերահսկելու համար։ Նրանք ամեն ինչ գիտեն մեր մասին», – նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։


























































































