Armenian text to speach

Ոստիկանությունը առգրավվել է Մասիս քաղաքի հարկային ծառայության նախկին պետի զենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը առգրավվել է Մասիս քաղաքի հարկային ծառայության նախկին պետի զենքը.

Մեսրոպ Արոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությանը Մեսրոպ Արոյանին պատկանող «BERETTA 92 FS» 9×99 մմ թիվ BER 252265 Z սերիայով և համարով գործարանային վիճակի զենքը մալելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը զենքի մասին օրենք էր բերել, որը Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 1 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել է։

Խոսքը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որով՝ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։

Քնար Մանուկյան




Լրահոս