Armenian text to speach

Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի հետ։

Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և եվրոպական ինտեգրման ճանապարհին չեխական կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես` առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:




Մամուլի Տեսություն

Լրահոս