ArmLur.am-ի խմբագրություն են դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Վիտալի Կորնեևը և Էլիզավետա Ժիցկայան։ Նրանք ամուսիններով Հայաստան են տեղափոխվել 4 տարի առաջ և միայն վերջերս ցանկություն են ունեցել Երևանում սկսել իրենց սեփական գործը։ Վիտալի Կորնեևի խոսքով՝ Փավստոս Բուզանդ փողոցում տարածք են վարձակալել, որը բավականին անբարվոք վիճակում է գտնվել։ Ինքը և կինը միասին մաքրել են, վերանորոգել և սկսել իրենց սեփական գործը։
ՌԴ քաղաքացիների խոսքով՝ տարածքը վարձակալության է հանձնվել 80 հազար դրամով, իսկ հետո, իրենց համար էլ անհասկանալի պատճառով, պահանջել են 500 հազար դրամ, հետո 20 տոկոս են պահանջել, բայց ոչ քիչ քան 2 մլն 700 հազար, իսկ արդեն մայիսին՝ 4 մլն, իսկ ձմռան համար 4 մլն-ին ավելացրել են ևս 100 հազար դրամ։
ArmLur.am-ը կապ է հաստատել նաեւ տարածքի սեփականատիրոջ Արծրուն Շահնազարյանի հետ։ Վերջինս խոստացել է փաստաթղթերով ներկայանալ խմբագրություն։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























