Armenian text to speach

Համաձայնագրի խախտումը կրկին ցույց տվեց, որ ԱՄՆ նախագահի ստորագրությունը վստահության արժանի չէ․ Իրանի գերագույն առաջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին։

Մոջթաբա Խամենեին նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը:

Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են:

Խամենեին նշել է նաև, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միջև միասնությունը, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, վեճերը և կոնֆլիկտները, ինչպես նաև հրաժարվել սոցիալական տարբերությունների արհեստական ընդգծումից։




Լրահոս