Armenian text to speach

Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի պաշտոնից ազատման դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։

ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։

Նշենք, որ ArmLur.am-ը Արայիկ Հարությունյանի՝ Փաշինյանի «սև ցուցակում» հայտնվելու և պաշտոնը թողնելու վերաբերյալ բազմիցս է գրել։ Ընդհուպ ArmLur.am-ը վարչապետ Փաշինյանին էր հարց ուղղել, թե արդյոք Արայիկ Հարությունյանի վերաբերյալ իրեն զեկուցվել են տեղեկություններ, որոնք զայրացրել են իրեն, և արդյոք հենց այդ պատճառով է քննարկվում նրան վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չվերանշանակելու հարցը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արայիկ Հարությունյանի մասով իրեն որևէ տեղեկություն չի զեկուցվել և հավելեց, որ նույն պատասխանը վերաբերում է նաև երկրորդ հարցին։ Սակայն ուշագրավ է, որ վարչապետը որևէ կերպ չհերքեց և չհաստատեց գլխավոր հարցը՝ Արայիկ Հարությունյանը վերանշանակվելո՞ւ է իր պաշտոնում, թե՞ ոչ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս