Armenian text to speach

Ռուսաստանում տղամարդկանց ստիպում են պայմանագրով մեկնել պատերազմ․ Wall Street Journal

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ճնշումների, սպառնալիքների և բռնության միջոցով փորձում է տղամարդկանց ստիպել պայմանագրեր կնքել և ծառայել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավապաշտպանների, փաստաբանների և վկաների տվյալներին։

Ըստ հրապարակման՝ զինվորական հավաքագրողները տղամարդկանց կանգնեցնում են փողոցներում, աշխատավայրերի մոտ կամ կանչում են իբր փաստաթղթերի ստուգման նպատակով։ Որոշ դեպքերում նրանց, ենթադրաբար, սպառնում են, ծեծի ենթարկում կամ ստիպում ստորագրել պայմանագիր։

Տեղեկությունը տարածվել է այն ֆոնին, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում պատերազմում, սակայն Կրեմլը փորձում է խուսափել 2022 թվականի նման լայնածավալ զորահավաքից։

Իրավապաշտպանները պնդում են, որ որոշ շրջաններում ոստիկանությունը աջակցում է նման գործողություններին, իսկ նորակոչիկներ գտնելու համար նույնիսկ առաջարկվում են դրամական պարգևներ։

Միաժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները չեն բացառում, որ Ռուսաստանը կարող է քննարկել նոր զորահավաքի անցկացումը՝ հնարավոր է՝ խորհրդարանական ընտրություններից հետո։




Լրահոս