ArmLur.am-ի հարցին՝ արդյոք ունի՞ն լուսանկարներ, որոնք կապված են ադրբեջանցիների և Գառնիկ Դավթյանի հետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ տարբեր միջոցառումներից բազմաթիվ լուսանկարներ կան, սակայն չի հստակեցրել՝ խոսքը կոնկրետ ինչպիսի լուսանկարների մասին է։
Հարցին, թե արդյոք այդ լուսանկարներում որևէ սկանդալային բովանդակություն կա կամ արդյոք դրանք ցույց են տալիս Գառնիկ Դավթյանի մասնակցությունը ադրբեջանցիների հետ որևէ գործընթացի, Կարապետյանը հավելյալ մանրամասներ չի ներկայացրել։
Անդրադառնալով թեմային՝ նա նշել է, որ հարցը վերաբերում է նախկինում իր կողմից արված հայտարարություններին, որոնց ընթացքում խոսել էր նման լուսանկարների առկայության մասին։
Սոնա Գրիգորյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























