Armenian text to speach

Սոչիի օդանավակայանում 67 չվերթ է ուշանում․ ո՞րն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոչիի միջազգային օդանավակայանում 67 չվերթի մեկնում և ժամանում է ուշանում։ Այդ մասին, վկայակոչելով օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ ուշանում է 31 մեկնող և 36 ժամանող չվերթ։ Մեկնումների դեպքում ուշացումները տևում են մեկ ժամից պակասից մինչև 12 ժամ։ Մասնավորապես, Սոչիից Նիժնևարտովսկ չվերթը ուշանում է 9 ժամ 35 րոպեով, Կուրգան՝ 5 ժամ 25 րոպեով, իսկ Յակուտսկ՝ 2 ժամ 15 րոպեով։

Ժամանող չվերթների դեպքում ուշացումների առավելագույն տևողությունը հասնում է 31 ժամ 35 րոպեի։ Մասնավորապես, Ուֆայից Սոչի չվերթը ուշանում է ավելի քան մեկ օրով։ Բաթումից ժամանող չվերթի ուշացումը կազմում է շուրջ 9 ժամ։

ՏԱՍՍ-ը նշում է, որ ավելի վաղ վատ եղանակի պատճառով Սոչի մեկնող չորս ինքնաթիռներ ուղղվել էին պահեստային օդանավակայաններ։ Հետագայում դրանք բարեհաջող վայրէջք են կատարել Սոչիում։

Միաժամանակ, քաղաքում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացումը։ «Ռոսավիացիան» պարբերաբար ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Սոչիի օդանավակայանում օդանավերի ընդունման և բացթողման համար։ Թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանափակումներ են կիրառվել նաև Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում։

Նանիկ Աղասյան




Լրահոս