Armenian text to speach

ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սոչիի օդանավակայանի տարածքում անօդաչուների բեկորներ են ընկել։

Հաղորդվում է, որ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են նաև մասնավոր տների և հյուրանոցների տարածքներում։ Հրդեհ է բռնկվել վարչական շենքում, հայտնում է օպերատիվ շտաբը։

Վլադիմիրի արվարձանում ևս հրդեհ է բռնկվել ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Ավդեևը։

Նրա խոսքով՝ անջատվել են երկու էլեկտրական ենթակայաններ, ինչի հետևանքով շուրջ 5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։
Բացի այդ, հարված է հասցվել նաև «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին։




Լրահոս