Armenian text to speach

Կանադացիները պահանջում են արտաքսել ԱՄՆ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնյակ հազարավոր կանադացիներ ստորագրել են խնդրագիր՝ պահանջելով Կանադայից արտաքսել ԱՄՆ դեսպան Փիթ Հոեկստրային։ Չորեքշաբթի առավոտյան այն արդեն ստորագրել էր շուրջ 60 հազար մարդ։

Խնդրագրում Հոեկստրան մեղադրում են Կանադայի ներքաղաքական կյանքին միջամտելու և Կանադա-ԱՄՆ հարաբերությունները վնասող հայտարարություններ անելու մեջ։ Մասնավորապես, քննադատության է արժանացել նրա հայտարարությունը, թե ԱՄՆ-ի կողմից Կանադայի հնարավոր անեքսիան կարող է քննարկվել Դոնալդ Թրամփի և վարչապետ Մարկ Քարնիի միջև։

Հոեկստրան նաև քննադատել է կանադացի քաղաքական գործիչների՝ ԱՄՆ այցելությունները խրախուսելու և ամերիկյան ալկոհոլը խանութներից հանելու որոշումները։

Խնդրագիրը նախատեսվում է աշնանը ներկայացնել Կանադայի Համայնքների պալատ։ Այն ներկայացնելու է «Կանաչների» կուսակցության առաջնորդ Էլիզաբեթ Մեյը։

Կանադան նախկինում ևս դիվանագետների է հայտարարել «պերսոնա նոն գրատա»՝ արտաքին միջամտության մեղադրանքներով, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչների։




Լրահոս