Չինաստանը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են ի վերջո վնասել հենց Վաշինգտոնին։ Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Չանը հայտարարել է, որ այլ երկրների նկատմամբ ճնշման և հարկադրանքի քաղաքականությունը հակառակ արդյունք է տալիս։
ԱՄՆ Սենատը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը, որն այժմ պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում։
Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ ռուսական խոշոր բանկերի նկատմամբ, սահմանափակումներ Ռուսաստանում նոր ներդրումների և պետական պարտքի գնման վրա, ինչպես նաև միջոցներ՝ ռուսական նավթը տեղափոխող «ստվերային նավատորմի» դեմ։
Նախատեսվում է նաև մինչև 500% մաքսատուրք սահմանել ռուսական ապրանքների և մինչև 100% մաքսատուրք՝ ռուսական նավթ ու գազ գնող երկրների ապրանքների նկատմամբ։
Միաժամանակ, ԵՄ-ն ևս ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ևս հինգ անձի։




























