Վոլվոն Երեվան-Գյումրի միջպետական ճանապարհին շրջվել է մրրկասառույցի պատճառով (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.40-ի սահմաններում Երևան-Գյումրի միջպետական ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Թալինի առաջին խաչմերուկում, Վոլվո մակնիշի VKI 777 համարանիշով բեռնատարի վարորդ Վրաստանի քաղաքացի Նոդար Կիչխելին շրջադարձի ժամանակ, ճանապարհի սառցակալման պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Դեպքը տեղի ունենալուց մի քանի ժամ հետո  միայն Գագիկ Շամշյանի խոսքերով՝ “ձնծաղիկների նման”, հայտնվեցին աղ ցանող բրիգադները։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն արդարացիորեն բողոքում էին, որ Արագածոտնի մարզպետն ամպագորգոռ հայտարարություն էր արել, որ իր մարզում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, սակայն քաղաքացիները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ ամեն անգամ վթարից հետո դեպքի վայր առաջինն են ժամանում ճանապարհային ոստիկանության փրկարար ծառայության աշխատակիցները, իսկ մարզպետարանի աշխատակիցները հայտնվում են վթարից ժամեր անց։




Լրահոս