Երգչուհի Սոնա Ռուբենյանը գտնվում է հղիության վերջին ամսում։
Երգչուհին ինստագրամի իր էջում պարբերաբար պատմում է հղիության ընթացքի մասին՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութեր։Այսօր նա դստեր՝ Մարիի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել և հայտնել ապագա երեխայի սեռը։
Սոնա Ռուբենյանն ու ամուսինը՝ Էմիլը, որդի են ունենալու։
«Մարին սպասում է իր փոքրիկ եղբորը»,– հրապարակմանը կից գրել է երգչուհին։
























































































