Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. Ի՞նչ է պատմում ջրի մեջ սնդիկ հայտնաբերած Ծավի բնակիչը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի Ծավ գյուղում օրերս բնակիչներից մեկը ջրի մեջ արծաթագույն զանգված է նկատել եւ ահազանգել համապատասխան մարմիններին։

ArmLur.am-ի նկարահանող խումբը Ծավում հանդիպել է բնակչին՝ հենց իր տան շեմին։ Նա պատմել է, թե ինչպես է հայտնաբերել ջրի մեջ առկա զանգվածը։

Բնակչի ահազանգից հետո ջրի նմուշներ են վերցվել լաբորատոր հետազոտության համար, որոնց արդյունքում ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել։

Դեպքից հետո բնակիչներին հորդորվել է չօգտագործել ջուրը՝ մինչեւ խնդրի վերջնական պարզաբանումը։

Թե որտեղից է սնդիկը հայտնվել Ծավի ջրում եւ որն է աղտոտման պատճառը՝ դեռեւս պարզ չէ։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս