ArmLur.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ ձերբակալել են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրան ձերբակալել են կեղծիքների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական վարույթի շրջանակներում։
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը, նրա եղբայր Ջոն Աբրահամյանը և նախկին վարչապետի որդին ևս մեղադրյալներ են տարբեր քրեական վարույթներով։
Քնար Մանուկյան



























