Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բենզինի շուկայի խոշոր տուգանքները, ՔԿ-ի հանք «գտնելը», Գագիկ Բեգլարյանի դատը. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի զորամասերում արձանագրված ողբերգական դեպքերը կարող են կադրային հետևանքներ ունենալ Ռազմական ոստիկանությունում։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ռազմական ոստիկանությունում քննարկվում է Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնանկության հարցը։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը միայն մեկ պաշտոնյայի մասին չէ։ Քննարկվում է նաև Ռազմական ոստիկանության համակարգի այլ պաշտոնատար անձանց պաշտոններից ազատելու հարցը։

Մեզ հասած տեղեկություններով՝ վերջին դեպքերից հետո իրականացված ուսումնասիրությունների ընթացքում վեր են հանվել կոնկրետ պաշտոնատար անձանց աշխատանքի թերացումներ, ինչից հետո էլ օրակարգ է եկել նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։ Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ուսումնասիրում է ոչ միայն բենզալցակայաններում իրականացվող վերջնական վաճառքը։ Խոշորացույցի տակ է բենզինի շրջանառության ամբողջ շղթան՝ ներմուծումից, փաստաթղթավորումից ու հարկային հաշվարկներից մինչև վերջնական իրացում։

«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի Ծավ բնակավայրում խմելու ջրի մեջ սնդիկի հայտնաբերման պատմությունը նոր ու բավական ուշագրավ շրջադարձ է ստացել։ Եթե մինչ այս պատկան մարմինները ամիսներ շարունակ փորձում էին պարզել, թե որտեղից է հայտնվել վտանգավոր նյութը բնակիչների օգտագործած ջրում, ապա երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Ծավի խմելու ջրի ավազանի հարևանությամբ հայտնաբերվել են ապօրինի լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքների հետքեր։

Ու հենց այստեղ է Ծավի պատմության ամենակարևոր հարցը։ Իսկ ի՞նչ կապ ունի հայտնաբերված ապօրինի հանքարդյունաբերությունը Ծավի խմելու ջրի մեջ հայտնաբերված սնդիկի հետ։ Այս պահին որևէ հիմք չկա պնդելու, թե սնդիկի աղբյուրը հենց հայտնաբերված հանքն է։ Սակայն փաստն այն է, որ երկու իրադարձությունները տեղի են ունենում նույն տարածքում, և այժմ քննությունը պետք է պատասխան տա այն հարցին, որը մինչ այս մնում էր օդում կախված՝ ինչպե՞ս է սնդիկը հայտնվել Ծավի խմելու ջրի մեջ։

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքի հետ կապված։ Վերաքննիչ դիմել էր Բեգլարյանի պաշտպանը։ Փաստաբան Հրանտ Անանյանը մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեց։ Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սեպտեմբերի 28-ին պաշտպանների կողմից բողոք է եղել, որը մերժվել է»։

Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

«Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել։ Ասում են՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որն իրեն Վեհափառի դեմ արշավի «վոժդ» էր զգում, հիմա իրեն անտեսված ու անպիտան է զգում։ Նույն շշուկների համաձայն՝ մտերիմ շրջապատում դժգոհել է, թե մյուս սրբազաններին ավելի են փայփայում, քան իրեն՝ այն դեպքում, երբ ինքը ոչինչ չի խնայել Վեհափառին «սեւացնելու» համար։

«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցնցող միջադեպը, երբ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել է տեղի բնակիչներից մեկի տուն, կրակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան, բնականաբար, լայն արձագանք, անհանգստություն և քննարկումների ալիք է բարձրացրել ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Պատմությունը դեռևս բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունի: Անշուշտ, որևէ երկրի պարագայում անհնար է լիովին բացառել առանձին միջադեպերը, սակայն հասարակությանն առաջին հերթին հուզում է բուն հարցադրումը՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Փաստացի տվյալներով՝ այն հատվածը, որտեղից ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է սահմանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանության տակ գտնվող մոտակա տեղամասից և ուղեկալներից հեռու է ավելի քան 50 կիլոմետր: Տվյալ տեղանքում սահմանային վերահսկողությունն իրականացվում է այլ տրամաբանությամբ, և Սահմանապահ ծառայության պատասխանատվության գոտին այդ տարածքի վրա չի տարածվում:

Մանրամասները ՝ տեսանյութում․




Լրահոս