«Ժողովուրդ». Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ
Երևանի քաղաքապետի ընտրություններին թեև դեռ շուրջ երկու տարի կա, սակայն իշխանական կուսակցությունում արդեն պայքար է սկսվել մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար։
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԺ մերժված նախագահ, ԱԽՔ Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։ Նախորդ պայքարում նա հրաժարվեց մինչև վերջ գնալ: Մեր տեղեկություններով՝ Սիմոնյանն այժմ իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին։
Սակայն գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ամենևին էլ մտադիր չէ հեշտությամբ հրաժարվել իր պաշտոնից։ Նա իր շրջապատում հայտարարել է, որ թույլ չի տալու՝ Երևանի քաղաքապետի պաշտոնն իր ձեռքից խլեն։ Ավելին՝ Ավինյանը թիմակիցներին հանդարտեցրել է՝ վստահեցնելով, որ որևէ խնդիր չկա, և ինքն է շարունակելու ղեկավարել մայրաքաղաքը։
«Ժողովուրդ». Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ նոր դեմքեր «աճեցնելու» հանձնարարական է տրվել
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ փակ քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել նոյեմբերի 25-ին կայացած համայնքային ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Մասնավորապես, վարչապետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ համայնքներում գործող ղեկավարները շարունակում են վայելել բարձր վստահություն և կարողանում են ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել։
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի մտահոգության առանցքում այն հարցն է, որ ՔՊ-ն առաջիկա տարիներին կարող է բախվել համայնքապետերի թեկնածուների ընտրության խնդրին։ Օրինակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կարողացել է հավաքել ձայների ավելի քան 90 տոկոսը, իշխանության համար դարձել է այդ խնդրի խորհրդանշական օրինակը։
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին
Դատավորի թեկնածուները մեկը մյուսի հետևից դատի են տալիս ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վիճարկելով իրենց վերաբերյալ ընդունված որոշումները։ Ինչպես «Ժողովուրդ»-ը հայտնել էր, ԲԴԽ-ն որոշել է Վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում Պետրոս Վարդանյանին նշանակելու առաջարկություն չներկայացնել Հանրապետության նախագահին։ Խորհրդի նման որոշումների հետ չհամաձայնող թեկնածուները դիմում են Վարչական դատարան։
Այսպիսով՝ դատավորի պաշտոնին հավակնող անձանց և ԲԴԽ-ի միջև տարաձայնությունները տեղափոխվում են դատարան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը մտահոգված է, որ երեք տարի անց՝ համայնքային հաջորդ ընտրությունների ժամանակ, իշխանությունը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի կրկին առաջադրել նույն անձանց, քանի որ այլընտրանքային թեկնածուներ չունի:
«Հրապարակ»․ Պալաչի փաստաթղթերի հետ կապված խնդիր է առաջացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին հայտ ներկայացրած գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի փաստաթղթերի հետ կապված, մեր տեղեկություններով, խնդիրներ կան, ինչը հնարավոր է խանգարի թեկնածուի առաջադրմանը։ Բանն այն է, որ Հարությունյանը չի համապատասխանում հունիսի 7-ի ընտրություններից հետո փոփոխված օրենսդրության պահանջին, համաձայն որի` թե՛ ընտրողը, թե՛ ընտրվողը վերջին 2 տարում առնվազն 366 օր պետք է ապրած լինի ՀՀ-ում։
Համապատասխան տեղեկանք ստանալու համար երեկ Հարությունյանը դիմել է անձնագրային։ Ըստ գործող կարգի՝ սահմանված ձեւաթուղթը տրամադրվում է դիմելուց հետո եռօրյա ժամկետում։ Իսկ քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է։
«Իրավունք». «Պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու. Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին
ԱԽՔ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը մտերիմ շրջապատում գլուխ է գովացել, թե իր նշանակումը լինելու նույնքան անակնկալ, որքան պաշտոնանկությունը։ «Խոսք են տվել «պրիլիչնի» պաշտոնի եմ քինյալու, մինչեւ տարեվերջ խաբարը կգա»,-ասում է Արմեն Գրիգիրյանը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են իր հետագայով։
Մանրամասները՝ տեսանյութում․




























