Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանի փոքր խուցը, Ավինյանի խուճապը, նոր ձերբակալություններ. ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ մեկուսարանում, որտեղ այս պահին պահվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ և քրեական ենթամշակույթը կրող անձինք, պահման պայմանները շարունակում են լուրջ մտահոգություններ առաջացնել։ Խոսքը ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկի մասին է, որտեղ, մեր տեղեկություններով, պահվող անձինք ստիպված են ապրել խայտառակ պայմաններում։ Խնդիրները վերաբերում են ոչ միայն խցերի չափազանց անհարմար փոքր տարածքին, այլև կահավորմանը, անկողնային պարագաներին, սանիտարական պայմաններին և տրամադրվող սննդին։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տարբեր ժամանակահատվածներում մեկուսարան այցելած իրավապաշտպանները, պատգամավորներն ու այլ ներկայացուցիչներ տեղում ականատես են եղել պահման պայմանների հետ կապված լուրջ խնդիրների։ Մասնավորապես, տևական ժամանակ խնդիր է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խցի հետ կապված։ Քոչարյանը պահվում է ընդամենը մի քանի քառակուսի մետր տարածք ունեցող խցում։

Խցում տեղադրված է եղել երկհարկանի մահճակալ, ինչի հետևանքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունը սահմանափակվել է։ Ըստ մեր աղբյուրների՝ Քոչարյանի կողմից բարձրացվել է մահճակալը մեկհարկանի դարձնելու հարցը, որպեսզի հնարավոր լինի փոքր սենյակում գոնե նստել անկողնու վրա։ Մեկուսարանում, ըստ մեր տեղեկությունների, այս պահին Ռոբերտ Քոչարյանը միակն է, որն իր խցում միայնակ է պահվում։

Մյուսների դեպքում իրավիճակն այլ է․ նրանց հիմնականում պահում են երկու անձով՝ մեկ խցում։ Մեկուսարանում են նաև նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամներ։ Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, խցում է պահվում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից մեկի հետ։

«Ժողովուրդ». Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իշխանական շրջանակներում հնարավոր մրցակիցների ի հայտ գալուց հետո ակտիվացրել է մայրաքաղաքի զարգացման հավակնոտ ծրագրերի քննարկումները։ Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ՝ նպատակը նաև երևանցիների վստահությունը շահելն ու սեփական պաշտոնն ամրապնդելն է։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ դառնալու նպատակ ունի Ալեն Սիմոնյանը։

Նույն պաշտոնին հավակնելու մասին տեղեկություններ են շրջանառվում նաև վարչապետի նախկին օգնական, Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանի առնչությամբ։ Այսպիսով, Ավինյանի աթոռի համար հնարավոր մրցակցությունը հասունանում է հենց իշխանության ներսում։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ավինյանը պատրաստվում է հայտարարել Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը 2028 թվականի սկզբին մեկնարկելու մասին։

Մինչ այդ դարձյալ նախատեսվում է իրականացնել նախագծման աշխատանքները։ Նկատենք, որ մոտ 8 տարի է՝ ՔՊ-ն խոսում է Աջափնյակի մետրոյի մասին, սակայն նախագծումից այն կողմ հարցը առաջ չի շարժվում։ Քաղաքապետի թիմը քննարկում է նաև էստակադաների կառուցման, ճանապարհների վերանորոգման և խցանումների նվազեցման խոշոր ծրագրեր։ Բայց էլի դեռ չկան լուրջ առաջընթացի քայլեր։

«Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։ Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ դատավորների շրջանում Շաթիրյանի օգտին կոնսենսուս է ձևավորվել, և այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով։ Սակայն ՍԴ-ում իրավիճակը բավականին գերլարված է։

Բանն այն է, որ իշխանությունները նախապես ակնկալել են, որ Վլադիմիր Վարդանյանը, որը Ազգային ժողովից տեղափոխվել էր Սահմանադրական դատարան, ի վերջո կդառնա իշխանության նախընտրած թեկնածուն՝ ՍԴ նախագահը։

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

Մեր տեղեկություններով, ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանի մենախուց են տեղափոխել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա Գեւորգ Հարությունյանին: Մինչ այդ Ծառուկյանը` իր իսկ ցանկությամբ, կալանավորման առաջին իսկ օրվանից խցում մենակ է եղել։ Օրենքը դա թույլատրում է: Մենախցերում են իրենց կալանքը կրում Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը:

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, Քրեակատարողական ծառայությունից հրաժարվեցին պատասխանել մեր հարցին։

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. կեղտոտ օպերացիաներ են ծրագրում

Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել, «մատնիչներ» գտնել, որոնք Փարսյանի դեմ հաղորդում կտան։ Մեզ ասացին, որ այդ գործընթացին ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որ հատկապես փորփրում է Կապանի համայնքապետարանի գնումների գործընթացը, փորձում է գտնել մարդիկ, որոնք դժգոհ են կամ ինչ-որ բողոքներ ունեն։

Շաբաթներ առաջ գրել էինք, որ ՔՊ-ն ուզում է Փարսյանի դեմ կեղծ ընդդիմադիր թեկնածու մտցնել խաղի մեջ, որ ՔՊ-ի հիմնական թեկնածու Նարեկ Բաբայանի հետ գոնե հետընտրական կոալիցիայով իշխանությունը Կապանում վերցնելու շանս ունենան, սակայն դա չհաջողեց, հիմա այլ կեղտոտ օպերացիաներ են ծրագրում։ Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում․

«Իրավունք» Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում.

«Նախկին թալանչիներ են ջրի երես դուրս գալու, ովքեր տակից են գործել հիմա ճաղերի համն ու հոտը կզգան»,- ԱԺ պատերի տակ ինքնագոհ իրար կարծես աչքալուսանք տալով ասում են ՔՊ-ականները։

Մանրամասները՝ տեսանյութում․




Մամուլի Տեսություն

Լրահոս