Armenian text to speach

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորությունն ու Գերմանիան կմեկնարկեն համատեղ գործընկերություն՝ ուղղված ռուսական դիվերսիաների և կիբերհարձակումների դեմ։ Ըստ բրիտանական կառավարության՝ նախաձեռնությունը ենթադրում է տեղեկատվության փոխանակում և գործողությունների համակարգում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքներին սպառնացող վտանգներին հակազդելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

«Մեր հակառակորդների, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից բխող հիբրիդային սպառնալիքը տարածվում է Եվրոպայում և դրա սահմաններից դուրս՝ վտանգելով մեր հավաքական անվտանգությունը։ Միացյալ Թագավորությունը և Գերմանիան մտադիր են համատեղ բացահայտել հիբրիդային գործողությունները և հակազդել դրանց՝ անկախ դրանց աղբյուրից», – ասված է բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։




Լրահոս