«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի պաշտոնավարման շրջանում համայնքային բյուջեից շուրջ 28 մլն դրամ է ուղղվել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայություններին։
Ուշագրավ է, որ նշված վճարումները կատարվել են 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ նախընտրական շրջանում։
Խոսքը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի և համայնքի բնակավայրերի այգիների, մանկապարտեզների ու բակերի բարեկարգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կազմման ծառայությունների մասին է։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթիՆ հասած տվյալների՝ համայնքային բյուջեից կատարվել են հետևյալ վճարումները.
• 25.09.2026 – 3 870 600 դրամ
• 30.09.2026 – 3 710 000 դրամ
• 30.09.2026 – 1 870 000 դրամ
• 30.09.2026 – 7 385 000 դրամ
• 30.09.2026 – 7 180 000 դրամ
• 06.10.2026 – 883 000 դրամ
• 06.10.2026 – 882 000 դրամ
• 06.10.2026 – 3 000 000 դրամ
Ընդհանուր՝ 28 780 600 դրամ կամ մոտ 77 հազար ԱՄՆ դոլար։
Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված այդքան մեծ ծավալի խորհրդատվական ծառայությունների պատվիրումը նախընտրական շրջանում, ի՞նչ աշխատանքներ են իրականում կատարվել, արդյո՞ք դրանց արդյունքները համապատասխանում են վճարված գումարներին։
Համայնքային բյուջեի միջոցների ծախսման արդյունավետությունն ու թափանցիկությունը հանրային վերահսկողության կարևոր հարցեր են։ Հատկապես երբ խոսքը նախընտրական շրջանում կատարված միլիոնավոր դրամների վճարումների մասին է։
Աննա Հանյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























