Քաղաքապետարանի հայտարարությամբ՝ նոյեմբերի 4-ից Երևանում, խցանումները թեթևացնելու և ճանապարհների անցանելիությունը ապահովելու համար կիրականացվեն երթևեկության որոշակի փոփոխություններ:
Կոմիտասի պողոտայի խաչմերուկումից դեպի Վաղարշյան փողոց ուղղության երթևեկելի ուղեմասի 1-ին գոտին կբաժանվի երկու գոտիների: Ուղեմասի 1-ին գոտուց երթևեկությունը կթույլատրվի միայն աջ ուղղությամբ, 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ, 5-րդ գոտուց՝ միայն ձախ, իսկ 6-րդ գոտուց կթույլատրվի կատարել միայն հետադարձ:
Վազգեն Առաջին Վեհափառի 10 հասցեին հարակից «Կանգ-գիծ» գծանշումից մինչև նույն փողոցի 12 հասցեին հարակից ճանապարհահատված կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:
Վիկտորյա Բուդաղյան


























