Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ժողովուրդների միասնությունը Ռուսաստանի ինքնիշխանության հիմնարար պայմանն է։
Նրա խոսքով՝ արտաքին ուժերն այսօր փորձում են պառակտել ռուսական հասարակությունը, ինչպես դա եղել է նախկինում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքական հակառակորդները նախկինում փորձել են նվազեցնել երկրի ռազմավարական ներուժը և մասնատել այն։
Նա նաև ընդգծել է, որ ռազմական գործողությունների պայմաններում մարդիկ չեն մտածում տարբերությունների մասին, այլ համախմբվում են և լուծում ընդհանուր խնդիրները։




























