Կոտայքի և Արարատի մարզպետների նշանակումը` վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կայանալիք Կառավարության նիստում  Կովալենկո Շահգալդյանին կազատեն Կոտայքի մարզպետի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

Նրա փոխարեն Կոտայքի մարզպետ կնշանակվի Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:

Արարատի  նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի` Բնապահպանության նախարար նշանակվելուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել: Այս պաշտոնն էլ կզբաղեցնի Ջրային պետական կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը:




Լրահոս