Գիտեմ, որ շատերը չեն համաձայնվի ինձ հետ. Լ.Սկոլարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին երկրպագուներին կոչ է արել 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ լինել հավաքականի կողքին:  Այսօր ներկայացվեցին այն  ֆուտբոլիստները, ովքեր կմասնակցեն առաջնության խաղերին:

«Ես ընդունել եմ որոշում: Գիտեմ, որ շատերը համաձայն չեն լինի այդ որոշման հետ: Բայց դա իմ ընտրությունն է: Խնդրում եմ բոլոր բրազիլացիներին  լինել հավաքականի կողքին` անկախ այն անուններից, որոնք ես հրապարակել եմ»:

Հավաքականի ցուցակն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ- Ժուլիու Սեզար Վիտոր, Ջեֆերսոն

Պաշտպաններ- Դանտե,  Դավիդ Լուիզ, Տիագու Սիլվա, Էնրիկե, Դանի Ալվես, Մայկոն, Մարսելու, Մասկվել

Կիսապաշտպաններ- Ֆերնանդինյո, Էրնանդես, Լուիզ Գուստավու, Պաուլինյում Օսկար, Ռամիրես, Վիլլիան

Հարձակվողներ- Բերնարդ, Ֆրեդ, Խալկ, Ժո, Նեյմար:




Լրահոս