ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՆՎԵՐՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Միչիգան նահանգի բնակչուհին սխալմամբ ուրիշի մեքենան է դրել իր հարազատների համար գնված ամանորյա նվերները: Կինն իր ընտանիքով առեւտրի կենտրոն է եկել ամանորյա նվերներ գնելու նպատակով: Երբ նա դուրս է եկել նվերների մի մասը մեքենան դնելու համար, սխալմամբ ուրիշի մեքենայի մեջ է դրել ու նորից շտապել խանութ: Գիփսոնների ընտանիքը դուրս է եկել կենտրոնից եւ հայտնաբերել, որ իրենց նվերներով մեքենան չկա, իսկ մի փոքր հեռու կայանված է իսկական մեքենան: Գիտակցելով կատարվածը` կինը սկսել է արտասվել: Օտար մեքենայում է հայտնվել ընդհանուր 700 դոլար արժողության հագուստեղեն, կոսմետիկ պարագաներ եւ այլն: Գիփսոնների ընտանիքը հույս ունի, որ իրենց նվերները կվերադարձնեն:




Լրահոս