Պատվիրակությունները Հայաստան կժամանեն մասնակցելու Ազգային ժողովի և Միջխորհրդարանական միության համատեղ ջանքերով կազմակերպվող «Հայաստանում քաղաքականության մեջ հավասար ներկայացվածության խթանում և ներգրավված կանանց նկատմամբ թվային բռնության դեմ պայքար» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
ԱԺ նախագահի՝ նոյեմբերի 25-ին հրապարակված կարգադրության համաձայն՝ պատվիրակությունների ընդունելությունը կազմակերպելու և դրա հետ կապված ներկայացուցչական ծախսերը կատարելու պատասխանատվությունը դրված է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանի վրա։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությունների ընդունելության հետ կապված ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեից՝ Ազգային ժողովին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին։






















