ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ապրում եմ Նոյեմբերյան քաղաքում, թոշակս ավելացնելու համար մեր տարածքային սոցապ ծառայությունում իմ աշխատանքային եւս տասը տարվա ստաժը չեն հաշվառում` պատճառաբանելով, որ բավարար փաստաթղթեր չկան: Ներկայացնում եմ աշխատանքային գրքույկ եւ տվյալ հիմնարկության պետի կողմից համապատասխան փաստաթուղթ: Ցանկանում եմ իմանալ, թե ուրիշ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, արդյո՞ք այդ երկու փաստաթղթերը բավարար չեն:

 Հրանտ Գաբրիելյան,
70 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ փաստաթղթերը բավարար չեն, եւ նման փաստաթուղթ ոչ թե տնօրենը պետք է տա, այլ իր տարածքային ստորաբաժանումը, քանի որ նման տեղեկատվությունը ստորաբաժանումում է պահպանվում: Ստաժի ավելացման համար օրենքով սահմանված է, որ նա պետք է ունենա երկու փաստաթուղթ` աշխատանքային գրքույկ, եթե խոսքը վերաբերում է 1992 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, եւ սոցիալական վճարներ կատարելը  կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ: Ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալու համար քաղաքացին կարող է դիմել սոցիալական ապահովության պետական ծառայություն:

Կենսաթոշակային ապահովության վարչության
պետ Սմբատ Սաիյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մարդիկ աշխատում են աչքաչափով: Թվում է, թե տվյալ դեպքում փաստաթղթերի որոշակի ցանկ պետք է առաջադրվի, որը քաղաքացուն հնարավորություն կտա միանգամից պատկերացնել իր անելիքը:




Լրահոս