Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը՝ Ստեփանակերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցեց Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից: Ներկաներին ողջունեց եւ մայիսյան եռատոնի կապակցությամբ շնորհավորեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Օրվա ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ:

Ազգային ժողովի մամուլի հաղորդագրություն 




Լրահոս