Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է. Առաջին նախագահը դառձավ 67 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 67 տարեկան: Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինն՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։  1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990թ. մայիսն կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ 1991-1998թթ Տեր-Պետրոսյանը եղել է Հայաստանի նախագահ, հրաժարական է տվել 1998թ. փետրվար 3-ին՝ տնտեսական և քաղաքական պատճառներով ստեղծված ժողովրդական հուզումներից հետո։ Ներկայում նա ղեկավարում է Հայ ազգային կոնգրեսը։




Լրահոս