Ավտովթար Դավիթ Բեկի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 58CC 888 պետհամարանիշի (վարորդ` Ս. Մ.) և «Լեքսուս» մակնիշի 11 OU 210 պետհամարանիշի (վարորդ` Հ. Մ.) ավտոմեքենաները, ինչից 1984 թ. ծնված Ս.Մ.-ն, Հ.Մ.-ն և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1970 թ. ծնված Գ. Հ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:




Լրահոս