Կառավարությունը որոշեց ավելացնել անազատության մեջ պահվող կանանց հիգիենիկ պարագաների քանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստի օրակարգաում ներառել է մի դարակազմիկ հարց: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կներկայացնի կառավարության 2033 թվականի որոշումնեից մեկում կատարավելիք մի փոփոխության նախագիծ: Ըստ այդ փոփոխության` նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում պահվող կանանց հատկացվող հիգիենիկ պարագաների թիվը ամսական 5 հատից հասցնել 10 հատի.”… կառավարության թրթշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող կին դատապարտյալների անձնական հիգիենայի պատշաճ պահպանմամբ”,-նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:  Պարզվում է, որ կառավարությունը 6 տարի մտածել և հաշվարկել է, որ ամսական 5 հատ հիգիենիկ պարագան ՔԿՀ-ներում պահվող կանանց համար բավարար չէ: “Ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տևում է 3-6 օր, և 5 հատ հիգիենիկ պարագաները չեն  բավարարում”,-մանրամասնված է հիմնավորման մեջ: Ուշագրավ է նաև, որ կառավարությունը այս անգամ կատարել է 2012 թվականի պետական բյուջեն ընդունելուց հետո, և հիմա անհրաժեշտություն է առաջացել արդեն իսկ ընդունված բյուջեում նոր ծախս ավելացնել: իսկ ընդհանուր ծախսը ամբողջ տարվա համար կկազմի, պինդ բռնվեք, 460 հազար 800 դրամ, կամ 1187 դոլար: Յուրաքանչյուր “հիգիենիկ պարագան” կառավարությունը գնահատել է 40 դրամ: իսկ կին դատապարտյալների թիվը 192 է: Փաստորեն, եթե այս տարվա ընթացքում կին դատապարտյալների թիվը գոնե մեկով ավելանա կամ պակասի, ապա կառավարությունը ստիպված պետք է լինի որոշման մեջ նորից փոփոխություն կատարել, և գործադիր մարմնի ողջ կազմը պետք է քննարկի չորս հատ միջադիրի հարց: Թերևս կառավարությունը չի կռահել, որ այս հարցը կարելի էր քննարկել և լուծել ուրիշ կերպ` հիմար վիճակում չհայտնվելու համար: Բայց քանի որ հարցի կապակցությամբ կառավարությանն է դիմել նաև “Կանանց ռեսուրսային կենտրոն” հ/կ-ն, հայրենի իշխանույունը պետք է բեմադրի այս հակահիգիենիկ շոուն` եվրոպաներին-բաներին ցույց տալու համար, թե ինչպես է նպաստում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ինչ շահագռգիռ արձագանք է ցուցաբերում հ/կ-ների բարձրացրած հարցերին:




Լրահոս