ՇՏԱՊ. Սպանություն Ալավերդու քաղաքապետարանի դիմաց (Թարմացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 10 րոպե առաջ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանի շենքի դիմաց սպանվել է ազգությամբ հույն ոմն Գագիկ Կիլինկարով: Մանրամասները կներկայացվի քիչ ուշ: Armlur ի աղբյուրները փոխանցում են, որ այսօր 14:00 ի սահմաններում ոստիկանության Թումանյաի բաժինն ահազանգ է ստացել, որ Ալավերդու քաղաքապետարանի դիմաց կրակոցներ են հնչում: Դեպքի վայր հասած իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներից տեղում մահացած Գագիկ Կիլինկարովի դին և հրազենային կրակոցներից վիրավորված Արմեն Կոստանդյանին: Կոստանդյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 15:00 ին սույն գործով ձերբակալվել է Վասիլ Գագիկի Շահվերդյանը: 




Լրահոս