Չինացի վարորդը մեքենայով մետրո է մտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Հուբեյ մարզի բնակիչ Շեն Հուն երեկ տարօրինակ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կարգը,-տեղեկացնում է Fox News-ը։Վերջինս, չտեսնելով դիմացի աստիճանները, մեքենայով սլացել է Վուհանի քաղաքային մետրոյի ստորգետնյա կայաններից մեկը։Շենը ոստիկաններին պարզաբանել է, որ չի իմացել, թե որ թաղամասում է գտնվում։Այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են օրինախախատին ու տուգանել 1500 ԱՄՆ դոլորին համարժեք գումարով։Շենը առնվազն դրա եռապատիկը կվճարի, որպեսզի վերանորոգի իր թանկարժեք BMW մակնիշի մեքենան։




Լրահոս