Քաղաքապետարանն աշխատանքի է հրավիրում ավտոբուսի փորձառու վարորդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը Չինաստանից ներկրվող նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում վարորդական իրավունքի “D” կարգ ունեցող փորձառու վարորդների։ Աշխատանքային պայմաններին ծանոթանալու և առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010)51–41-98, (010)46-29-71, (010)39–16–53 հեռախոսահամարներով։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։




Լրահոս