Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել ածխի հանքահորում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:

Վերջին տվյալներով՝ ողբերգության զոհ է դարձել առնվազն 205 մարդ: Էներգետիկայի նախարար Թաներ Յիլդազի խոսքով՝ այս վթարը Թուրքիայում ածխանյութի փորման հետ կապված ամենամահաբերն է:

Փրկարարները փորձում են հասնել գետնի տակ մնացած հանքափորներին, գետնի տակ մաքուր օդ են մղում` մտավախություն ունենալով, որ մարդկանց կյանքին կարող է վտանգ սպառնալ հրդեհից հետո կուտակված շմոլ գազից:

Նախնական տեղեկատվության համաձայն՝ վթարի պատճառ է դարձել կարճ միացումը, որը հանգեցրել է հրդեհի և պայթյունի: Սնուցման բաշխման վահանակում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Սոմա քաղաքի մոտակա հանքահորում գտնվում էր ավելի քան 780 մարդ:

Պայթյունի պատճառով անջատվել է հանքահորի սնուցումը, վերելակները կանգ են առել, դադարել են գործել օդափոխման համակարգերը: Հանքափորների մեծ մասը զոհվել են շմոլ գազից: Մոտ 80 մարդ տեղափոխվել են հիվանդանոց. հայտնում է rosbalt.ru-ն:

k

թուրքիա1

թուրքիա2

թուրքիա4

թուրքիա5

թուրքիաա




Լրահոս