Բ. Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին Արցախի Հանրապետության Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է  Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը եւ շնորհավորել ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ:Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր պետության բնականոն զարգացման ու քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում չափազանց կարեւոր է դատական համակարգի դերը եւ նրա յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը: Բակո Սահակյանը կառույցի հանդեպ վստահությունը համարել է պետությունում օրենքի գերակայության, քաղաքացու իրավունքների եւ արդարության պաշտպանության ամենաիրական չափանիշներից մեկը:Նախագահը նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հանրապետության դատական համակարգում իրականացվել են լուրջ բարեփոխումներ, որոնք շոշափելի ազդեցություն են ունեցել նրա գործունեության արդյունավետության բարձրացման վրա: Միեւնույն ժամանակ, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգում անելիքները դեռեւս շատ են: Այս պարագայում առանցքային նշանակություն ունեն դատավորների բարձր բարոյական եւ մասնագիտական հատկանիշները, կադրային ճիշտ քաղաքականությունը, դատավորների վերապատրաստումն ու փորձի փոխանակումը:Բակո Սահակյանը վստահեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները կշարունակեն մշտական ուշադրության կենտրոնում պահել համակարգի գործունեությանն ըստ ամենայնի աջակցելու, դատավորների աշխատանքային եւ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:




Լրահոս