Բալոտելիի տանը գողություն է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի հարձակվող  Մարիո Բալոտելիի տան գողությունը կատարվել է դեռ մի քանի օր առաջ, սակայն իտալական մամուլը միայն հիմա է իմացել հանցագործության բոլոր մանրամասները: Գողերը սպասել են մինչև Բալոտելին իր եղբոր հետ կհեռանա տանից, իսկ հետո ներխուժել էին ֆուտբոլիստի տուն:

Բալոտելիի տնից հանցագործները գողացել էին թանկարժեք զարդեր, մի քանի հազար եվրո  արժողությամբ ժամացույցներ: Նաև տարել էին Բալոտելիի Porsche Carrera S մակնիշի մեքենան, որը, սակայն ոստիկանները հայտնաբերել էին:

 




Լրահոս