Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի օդանավակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ին Արցախի Հանրապետության Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ անցկացրել խորհրդակցություն օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցերի շուրջ:2011 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, վարչության եւ օդանավակայանի պատասխանատու աշխատակիցները: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքների կապակցությամբ եւ հավելել, որ այս տեմպերը ու որակը պետք է պահպանվի այսուհետ եւս: Նախագահը նշել է, որ օդանավակայանը մեր հանրապետության ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներից է, որի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն անթերի եւ սահմանված ժամկետներում: 




Լրահոս